«Հրապարակ». Կենտրոնի թաղապետի գլխին ամպեր են կուտակվում. Մարությանը հակակրանք ունի նրա նկատմամբ
«Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։ Եվ հնարավոր է առաջիկայում Ավետ Պողոսյանը դառնա քավության նոխազ՝ ազատվի պաշտոնից, որը կլինի վերջին մեկ տարում Կենտրոնի երկրորդ թաղապետի ազատումը։
Իշխանությունը որոշել է երևանցիների դժգոհություններն ուղղորդել թաղապետի ուղղությամբ՝ քաղաքապետին մի անգամ էլ փրկելով պաշտոնանկությունից։
Փորձեցինք գլխին կուտակվող ամպերի մասին հարց տալ Ավետ Պողոսյանին։ Նա ասաց՝ հարցերը միայն գրավոր։ Առաջարկեցինք հանդիպել, զրուցել՝ դա էլ մերժեց։ Ասաց՝ մի քանի ամիս հետո, բայց արդյոք մի քանի ամսից նա պաշտոնին կլինի՞։ Ստիպված նրան մի հարցաշար ուղարկեցինք և երեկ փորձեցինք ճշտել՝ ստացե՞լ է մեր հարցերը ու ե՞րբ կպատասխանի։ «Երբ ժամանակը գա»,- սողոմոնյան պատասխան տվեց թաղապետը։
Մենք էլ որոշեցինք՝ «մինչև ժամանակը գա», մեր տեղեկությունները հրապարակել՝ առանց իր մեկնաբանությունների։ Առհասարակ, լավ կլիներ մարդուն պաշտոն տալուց առաջ փոքրիկ դասընթաց կազմակերպել՝ լրագրողների հետ աշխատելու ձևերը, տարրական էթիկա սովորեցնել»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...