Հասարակություն

«Հրապարակ». Արսեն Թորոսյանի գործերը լավ չեն. կան բազում փաստեր

«Հրապարակ». Արսեն Թորոսյանի գործերը լավ չեն. կան բազում փաստեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, եւ նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես…

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, եւ նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլեւ բազում փաստեր։

Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։ Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել եւ ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։

Եվ եթե դրսից ճնշումներին եւ մամուլի բարձրացրած աղմուկին չենթարկվելու Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսը» եւ Միքայել Մինասյանի հոր պարագան չլինեին, նա հաստատ արդեն ազատված կլիներ պաշտոնից»:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250