Հասարակություն

Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ». Գեւորգ Պետրոսյան

Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ». Գեւորգ Պետրոսյան
Փաշինյանը սպառել է իրեն։ Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության…

Փաշինյանը սպառել է իրեն։ Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել:
Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, 0 լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն:
Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն...
Ու այսքանից հետո ինչու՞ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը: Էդ մարդն է՞ մեղավոր, որ զբաղեցնում է իր հետ կապ չունեցող պաշտոն... Ո՜չ, իհարկե...
Փաշինյանն է մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին:

Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»...»,- գրել է Պետրոսյանը։

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250