50-ից ավելի կազմակերպություններ միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին. Վահագն Չախալյան
«Կամք» հասարակական նախաձեռնության անդամները ԿԳՄՍ նախարարության առջև հավաքվել էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Բացի «Կամք»-ից նախարարի հրաժարականն էին պահանջում «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամները, «Սև հովազներ»-ը , բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, «Ջերմուկի Համո»-ի ջոկատը, «ՀԱՅ» կուսակցությունը, «Հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։
Ակցիայի բոլոր մասնակիցները համոզված են՝ նախարարը ոտնահարում է ազգային բոլոր արժեքները՝ կրոնը, եկեղեցին, լեզուն։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանն ահազանգում է՝ այսպիսի ողբալի վիճակում կրթությունը չի եղել նույնիսկ Եղեռնից հետո.
«Փակում ենք համալսարանը հիմքից՝ հայագիտական ուղղվածության ոլորտը փակելով։ Նախարարը սպորտի ո՞ր ճյուղին է ծանոթ։ Բացի ֆեդերացիայի նախագահին փոխելուց, ուրիշ ի՞նչ է արել։ Միայն նախարարի փոփոխությամբ համակարգը չի փոխվի, սակայն կսկսի ձնհալի շրջան, հաջորդ եկողը նման ռադիկալ քայլերի չի գնա»։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես միացել էր բողոքողներին.
«Շարունակում են հների նույն քայքայիչ գործողությունները ավելի քայքայիչ մեթոդներով։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան։ Նա պարտավոր է նստել երկխոսության ժողովրդի այն մասի հետ, որը իրենց հետ համաձայն չի»։
Բողոքի ակցիան համակարգող Վահագն Չախալյանը հավաստիացրեց.
«Մեր պայքարը անժամկետ է։ Ավելի կոնկրետ նպատակ ունենք մինչև սեպտեմբերի 15-ը հեռացնել Արայիկ Հարությունյանին։ Մեզանից որևէ մեկը չի երազում լինել Արայիկի տեղում, բայց մեզ արդեն միացել են 50-ից ավել կազմակերպություններ։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»։
Նրանք չմնացին ԿԳՄՍՆ շենքի մոտ. երկու ժամ անց սկսեցին քայլերթ դեպի ԱԺ ու Նախագահի նստավայր։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...