«Փաստ». Փաշինյանի սատելիտ որոշ անձինք իշխանության դեմ բացահայտ հակաքարոզ են անու
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սատելիտ եւ աջակից (գոնե մինչեւ վերջերս) որոշ անձինք եւ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը, բացահայտ դժգոհ են դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններից եւ կառավարության որդեգրած լուծումներից։ Նրանք համոզված են, որ Փաշինյանի կողմից իրականացվող կարգավորումները «կիսաքայլեր» են, որոնք փաստացի որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու։
Ի դեպ, այդ մասին, մեր ստացած տեղեկությունների համաձայն, նշյալ ուժերից մեկի կարկառուն որոշ ներկայացուցիչներ տարբեր տեղեր իրենց դժգոհությունն են հայտնում: Հիմնական քննադատության մեխը կապված է հետեւյալ մտքի հետ, թե «ներկա փուլում ՍԴ դատավոր նշանակելը դատարկ եւ անիմաստ ժամավաճառություն է»։ Այս թեման բավականին կոշտ արձագանքներ է ստանում նաեւ հրապարակային դաշտում:
Ընդ որում, ՍԴ անդամի նոր թեկնածուների դեմ կատեգորիկ բացասական կարծիքներ ու ամենատարբեր մեղադրանքներով համեմված քննադատություն են հնչեցնում այն ուժերն ու քաղաքական կառույցները, որոնք քարոզում են Գերագույն դատարանի անհրաժեշտության մասին։
Այս հանրույթի ներկայացուցիչները վերջին երկու-երեք օրերի ընթացքում կառավարության կողմից ներկայացված թեկնածուների նկատմամբ բացահայտ հակաքարոզ են իրականացնում՝ ամեն կերպ ապացուցելով, որ նրանք այս կամ այն կերպ ասոցացվում են «քրեաօլիգարխիկ համակարգի հետ» եւ չեն կարող լինել ՍԴ լիիրավ ու լեգիտիմ անդամ։
Ի դեպ, նրանք «ձեռքի հետ» նշանառության տակ են առել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին»:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...