Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։
Քննարկումը բաժանված էր երկու հատվածի՝ տեխնիկական-կազմակերպչական և բովանդակային-կոնցեպտուալ: Առաջին հատվածում հնչել են հարցեր՝ կապված մասնագիտական թիմի անդամների ընտրության, մրցույթի կազմակերպման, մրցույթին մասնակցելու համար պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ: Երկրորդ հատվածում քննարկումը բովանդակային էր:
Հիմք ընդունելով Հանրակրթության պետական չափորոշչի հայագիտական մի շարք առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության, կառուցվածքի շուրջ ձևավորված մասնագիտական և ակադեմիական համայնքի, ինչպես նաև հանրության տրամադրությունները, հանդիպումն ընթացել է հետևյալ թեմաների և հարցադրումների համատեսքտում
Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի անհրաժեշտությունը: Ինչ հետազոտության կամ վիճակագրության է հղում արվել:
Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի առանցքային շեշտադրումները, դրանց կենսունակությունն ու չափելիությունը կրթական գործընթացում: Վերջարդյունքները: Գործող և նոր չափորոշիչների համեմատություն:
Առարկայական ծրագրային փոփոխությունների հիմնավոր փաստարկները, նոր փաստաթղթով հայագիտական և հասարակական ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները:
Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսվող հասարակագիտական ուսումնական բնագավառում նոր առարկաների ավելացումն ու դրանց ծրագրային-բովանդակային թեմաները, միջառարկայական կապերը: Համեմատություն գործող և ներկա առարկայական ծրագրերի միջև:
Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների կազմման սկզբունքները, դասավանդման նոր ձևաչափն ու նոր մեթոդիկան. կրթության կամակերպման նոր մոդելի առավելություններն ու թերությունները, ակնկալվող արդյունքները:
Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ներդրվող կրեդիտային համակարգը, նախագծային ուսուցման մեթոդը և ուսուցչի մասնագիտական-մանկավարժական ազատությունը՝ դպրոցից բուհ սահուն անցման նախապայման և գրավական:
Առարկայական չափորոշիչներում առկա և գրագողության մասին վկայող փաստեր. ով կամ ովքեր են պատասխանատու, և ինչ քայլեր են ձեռնարկվում:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ճշգրիտ ժամանակագրության պահպանումը առարկայական ծրագրերում, համաժամանակյա ուսուցումը: Ծրագրային թեմաների տրամաբանական շարունակականությունն ու միջառարկայական կապերի առկայությունը:
Կրթության նորմատիվ ակտերի լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում հանրակրթական ուսհաստատություններում դասավանդող ուսուցիչների մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ուսուցիչը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի գործընկեր և ոչ ֆորմալ անդամ:
Լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում համագործակցությունը ակադեմիական, դասախոսական համայնքի հետ, մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ակադեմիական համայնքը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդատու:
Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք անմիջանակորեն կապված էին վերը նշված թեմաների հետ: Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առարկայական չափորոշիչների վերջնական լրամշակման փուլում ևս մեկ հանդիպում ունենալ: Մասնագիտական խմբին փոխանցվել են նաև մասնակից պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...