Հասարակություն

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտա�…

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն: 

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250