Հասարակություն

ԱԳՆ հայտարարությունը՝ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը՝ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ
Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի…

Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Այս մասին ասվում  է ԱԳՆ տարածած հաղորդագրության  մեջ:

Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին: 

Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:

Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250