Մոսկվայում ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել. ՌԴ ՆԳՆ
Մոսկվայում ոստիկանությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների եւս 9 մասնակցի է ձերբակալել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի մայրաքաղաքային ԳՎ-ի մամուլի ծառայությունից:
«Ոստիկաններն ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են ինը մարդու: Հուլիսի 24-ին Մոսկվայում քաղաքացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի վարչական շրջաններում տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, կոտրվել են խանութի ապակիները: Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի եւ ավտոլվացման կետերի շենքերի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել ապակու բեկորներից։ Քրեական գործերը հարուցվել են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հիմքով («Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից»)»,- նշել են ոստիկանությունում:
Հաղորվում է, որ ներկայումս իրականացվում են քննչական գործողությունների համալիր եւ օպերատիվ միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքի բոլոր հանգամանքների պարզմանը եւ կասկածյալների ձերբակալմանը: Ոստիկանությունում ընդգծել են, որ անմիջապես կխափանեն հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսեւորում, ինչպես նաեւ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, բախումներին մասնակցած օտարերկրացիների համար կարող է հինգ տարի ժամկետով երկիր մուտքի ժամանակավոր արգելք սահմանափակվել։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...