Մոսկվայում հարձակվել են հայկական սրճարանի վրա․ կան տուժածներ
Մոսկվայում տեղի է ունեցել եւս մեկ կոնֆլիկտ հայկական եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների միջեւ։ Բախումը տեղի է ունեցել Սալարեւո մետրոյի կայարանի տարածքում գտնվող «Արմյանսկիյ դվոր» ռեստորանի հարեւանությամբ մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում, ՌԲԿ-ին հայտնել են ռեստորանում։ Տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ադրբեջանցիների միության փոխնախագահ Էլունուր Գուսեյնովը։ «Իրավիճակն այդպիսին էր, դեռեւս մենք հստակ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել։ Սփյուռքի ներկայացուցիչները մենկել են դեպքի վայր պարզելու՝ ինչ է այնտեղ կատարվել»,-ասել է նա։
ՏԱՍՍ-ի տեղեկություններով էլ՝ մի խումբ ադրբեջանցիներ փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով հարձակվել են շինանյութի խանութի վրա, որը պատկանում է հայերին։
«Արմյանսկիյ դվոր» ռեստորանի վրա հարձակվել է շուրջ 20 մարդ, հաղորդել է Baza Telegram-ալիքը, որի տեղեկություններով՝ նրանք ժամանել էին դեպքի վայր մեքենաներով, որից հետո սկսել ավերեն ներսում ամեն ինչ, ինչպես նաեւ ծեծել ռեստորանի ադմինիստրատորին։ Նշվում է, որ տուժածը տեղափոխվում է հիվանդանոց։
«Տեղեկությունը միայն այն է, ինչ ցանցում կա՝ նրանք հարձակվել են, դա տեւել է մոտ տասը րոպե, ջարդել են ցուցափեղկերն ու հեռացել են»,- РБК-ին ասել է Ռուսաստանի հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...