Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի և նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց
Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց:
Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։ Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։ Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...