Կոտայքում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը. կինը մահացել է, ամուսնու և դստեր վիճակը ծանր է
Հուլիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմանում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Բ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն և 3 ամսական Ադելինա Բ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ փրկարարները 1.5 ժամից ավելի սպասել են, մինչ կժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կատարեին հոսանքազրկում, որ փրկարարները կարողանան այն հեռացնել վթարի վայրից։
Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը վարորդի կինն էր, իսկ երեխան՝ նրանց աղջնակը։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...