Դանակով և մահակներով զինված, մտել են գիշերային ակումբ, ծեծել մի երիտասարդի
Հուլիսի 19-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը, ծեծել մի երիտասարդի, վնասել հաստատության գույքը, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մասիսի քրեական հետախույզները սկսեցին խուլիգանությունը կատարած անձանց հայտնաբերելու միջոցառումները, որոնց միացան նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները։
Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվեց միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Մասիսի ոստիկանները նաև բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում` կասկածվողները ներկայացան ոստիկանության Մասիսի բաժին։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև դանակն ու մահակները, որոնք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...