Ավտոմեքենան նորոգելու ժամանակ առաջացած բռնկումից այրվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Արարատ Ապրեսյանը։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր՝ «մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ նա այդ օրը իր տան հարակից ավտոտնակում իր ավտոմեքենան նորոգելու ժամանակ զոդման ապարատով աշխատելու ընթացքում՝ զոդման ապարատի բռնկումից առաջացած կրակի բոցից այրվածքներ էր ստացել, և նրան տեղափոխել էին «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...