ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՊԾ գնդի ոստիկանները հետապնդել ու բռնել են կնոջ ոսկեղենը կողոպտած անձին
Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։ Ոստիկանները ճշտեցին կասկածվողի փախուստի ուղղությունն ու սկսեցին հետապնդել։ Արագ արձագանքելու եւ ճիշտ կողմնորոշման շնորհիվ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքում ոստիկանները բռնեցին տղամարդուն եւ կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։
Այնտեղ պարզվեց նրա ինքնությունը. Եղվարդի բնակիչ էր, 35 տարեկան։ Նրա անձնական խուզարկությամբ ոսկյա զարդերը հայտնաբերվեցին։ Կնոջից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի րոպեում տվել ջարդել ու փախել են. նոր մանրամասներ՝ Մոսկվայում «Армянский дом» խանութի վրա հարձակումից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հայերի ուղղությամբ կրակոցն արձակվել է տրավմատիկ ատրճանակից, գիշերը. Դավիթ Տոնոյան
Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումները շարունակվել են ողջ գիշեր: Այժմ Մոսկվայում հարաբերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի պատահարը
Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երեւանի Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւ...