ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ ԱՄՆ-ում հայ գործարար Արմեն Սահակյանի սպանությունից
LosAngelesTimes պարբերականը նոր մանրամասներ է հայտնել «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր և Երևանում «Նոյյան տապան» գրախանութի սեփականատեր Արմեն Սահակյանի սպանությունից:
Լրատվամիջոցի հրապարակման մեջ նշվում է, որ կատարվածի ստույգ դրդապատճառը հայտնի չէ։
«Երեքշաբթի օրը ԱՄՆ Բըրբանք քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու տղամարդ է մահացել, իսկ կինը վիրավորվել է:
Ոստիկանությունը ահազանգ ստանալուց հետո ժամանել է դեպքի վայր, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնաբերել է մեկ տղամարդու դի, իսկ տնից դուրս հայտնաբերվել է որսորդական հրացան: Տան ներսում սպաները գտել են մեկ այլ տղամարդու դի և կնոջը, ով հրազենային վնասվածք ուներ։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Երեքշաբթի առավոտյան նա գտնվում էր ծանր վիճակում։ Տան ներսում գտնվել են նաև երեք երեխաներ։ Նրանցից ոչ մեկը վնասվածք չի ստացել: Նախ և առաջ պետք է պարզել, թե ով է ճանապարհի երթևեկելի մասում մահացած տղամարդը և ճշգրիտ որոշել, թե ինչ կապ ունի նա տան մեջ բնակվող մարդկանց հետ, իսկ դրա համար օրեր կպահանջվեն»,֊ ասել է ոստիկանապետ Գրինը»:




Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի րոպեում տվել ջարդել ու փախել են. նոր մանրամասներ՝ Մոսկվայում «Армянский дом» խանութի վրա հարձակումից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հայերի ուղղությամբ կրակոցն արձակվել է տրավմատիկ ատրճանակից, գիշերը. Դավիթ Տոնոյան
Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումները շարունակվել են ողջ գիշեր: Այժմ Մոսկվայում հարաբերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի պատահարը
Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երեւանի Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւ...