Ինչո՞ւ է հրաժարական տվել Արամուս համայնքի ղեկավարը
Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել Արամուս համայնքի ավագանուն, ինչի հիման վրա ավագանու 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները:
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հրաժարականի դիմումին, Նիկողոսյանը նշել է, որ այն պայմանավորված է առողջական վիճակով. «Ես իմ սրտի մեջ արդեն շուրջ 12 տարի 4 հատ ստենտ եմ կրում, էլ առողջական վիճակ չկա, այլևս ի վիճակի չեմ»։
Նա նաև ավելացրել է, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2021թ-ի նոյեմբերին։
«Ես համայնքի ղեկավարի տեղակալին եմ հանձնել իմ պարտականությունները, մինչև մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...