Թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա. Բերդի համայնքապետ
«Մոտավորապես 30 րոպե առաջ թշնամին 3 արկ է բաց թողել քաղաքի վրա, սակայն որևէ վնաս չենք կրել, մարդկային կորուստ ևս չունենք։ Ամենակարևորն այս պահին որևէ պանիկա չկա, մարդիկ իրենց առօրյա գործերին են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։
Հ. Մանուչարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Հիշեցնք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը։
Auroranews-ի հետ զրույցում Բերդ համայնքի համայնքապետ Հարություն Մանուչարյանը նշեց, որ համայքում խուճապային տրամադրություն չկա և կոչ արեց հետևել միայն ՊՆ տարածած հայտարարություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...