Պատահարներ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 կորուստ
WRed
Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի անուն, դրանցից երկուսի մասին մեզ հայտնի էր դարձել սոցցանցերից: Կորուստների թվում կա նաև երկու մայոր:
Կորուստներն են.
- Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
- Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
- Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
- Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
- Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)
Ավելի վաղ սոցցանցերից նշվածներից մեզ հայտի էին դարձել Մուսթաֆզադե Էլչինի և Իլգար Զեյնալլիի անունները:
Սրանից բացի Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահը:
Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0