Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com կայքի փոխանցմամբ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Kia-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի փոխանցմամբ՝ նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ տեղի ունենում և դրա ապացույցը՝ մեծ թվով երկաթ բետոնե արգելապատնեշների ձորն ընկնել է։ Եվ այդ հատվածում, եթե նախկինում տեղադրված էին երթևեկությունը կարգավորող նշաններ, ապա հիմա դրանք իսպառ բացակայում են, քանի որ վթարներից հետո այդ նշանները նույնպես վնասվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...