Ավտովթար՝ դիվանագիտական համարանիշով մեքենայի մասնակցությամբ. Shamshyan. com
Հուլիսի 10-ին դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com կայքի տվյալներով այդ օրը ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Mercedes-ի վարորդին վթարի վայրում չեն հայտնաբերել։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...
Մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածք են ստացել. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.«Հակառակորդի կիրառած զ...