«Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել․ Shamshyan
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և փրկողների մեջ մեծ դերակատարություն ունեցավ երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը, ինչպես նաև «Ալֆայի» աշխատակից մի տղամարդ, հրշեջ-փրկարարներն ու փրկարար-հոգեբանը:
Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում իքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Տեսանյութը՝ ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ներսիսյանի էջից։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՆ-ից. ՀՀ ԶՈՒ ոչնչացնում Է սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով հատում հայ-ադրբեջանական սահմանը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե հուլիսի 12-ին ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ինչպես...