Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում. ԱԻՆ
Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։
Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում մոտ 4 հա տարածքում․ ընդհանուր թվով օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր թվով Երևանի քաղաքապետարանի 10 ջրատար։
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...