Վրաստանը բաց է 18 երկրի համար
Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ թույլատրվել է Գերմանիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից` Վրաստանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով: Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:
Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:
Արդեն բանակցություններ են տարվում եվրոպական ավիափոխադրողների հետ` ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության արձանագրության մեջ ասվում է, որ նշված երկրների ցանկը պարբերաբար համալրվելու է:
Պարտադիր կարանտինն ուժի մեջ է մնում նաև հայրենիք վերադարձող` Վրաստանի քաղաքացիների համար:
Հստակեցված է նաև գործնական այցելությունների կարգը: Գործարարը ցանկացած երկրից կարող է Վրաստան գալ` վճարելով 2 շաբաթվա կարանտինի կամ երկու շաբաթվա ընթացքում 72 ժամը մեկ PCR թեստի անելու արժեքը:
Նմանատիպ հոդվածներ
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...