Տղամարդը հրացանով սպառնացել է ոստիկաններին՝ պահանջելով չմոտենալ
2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 30-ամյա տղամարդուն բերման ենթարկելու նպատակով, Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ վերջինս դիմադրել է ոստիկաններին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իր մոտ գտնվող հրացանով սպառնացել է՝ պահանջելով չմոտենալ, սակայն ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են նրան և նշված ավտոմեքենայի վարորդի ու ավտոմեքենայի հետ միասին բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
30-ամյա քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,45 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահում՝ «Ֆ-1» նռնակին նմանվող առարկա և պայթուցիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...