Ողբերգական ավտովթար Տավուշում․ 38-ամյա վարորդը Հաղարծին գյուղի անտառում մի քանի պտույտ գլորվել է․ վերջինս տեղում մահացել է
Այսօր, հուլիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ Ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։
Վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տամուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը․ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...