Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու խուզարկություններ. հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ
Հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
«Հուլիսի 7-ին նրանք ոչ միայն հայտնաբերվեցին, այլև, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՆ-ից. ՀՀ ԶՈՒ ոչնչացնում Է սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով հատում հայ-ադրբեջանական սահմանը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե հուլիսի 12-ին ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ինչպես...