«Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...
Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:Նշենք, որ հակառակորդի կող...