Խոշոր ավտովթար Զովունի գյուղի հուշարձանի մոտ Opel Combo-ն բախվել է Opel Vectra-ին և կողաշրջվել
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։ Ժամը 20:40-ի սահմաններում Opel Combo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ հուշարձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողներն ու հետաքննիչները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նմանատիպ հոդվածներ
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...