Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը
Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Սուրմալու առևտրի կենտրոնում նախկինում դիտարկված և արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել: Հիշեցնենք, որ օրերս նշված առևտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ տրված խախտումների արդյունքում 24 ժամով կասեցվել էր 16 տնտեսավարողի գործունեություն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր նաև կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեություն: Նշված տնտեսավարողների գործունեությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Գազալցակայաններում բացակայել են նաև գծանշումները:
ՇՎՏՄ-ն հիշեցնում է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...