ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթիկում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է․ երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը
Հուլիսի 5-ին Արթիկ քաղաքի Թումանյան փողոցից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա դանակահարված մի երիտասարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նախքան հիվանդանոցային ահազանգը` Արթիկի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր ու թարմ հետքերով բացահայտեց դանակահարությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տան բակում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել էր։
Արթիկի ոստիկանները պարզեցին կասկածվողի ինքնությունը. տուժած երիտասարդի մորաքրոջ ամուսինն էր։ Արթիկի բնակիչ, 49-ամյա տղամարդը հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՆ-ից. ՀՀ ԶՈՒ ոչնչացնում Է սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով հատում հայ-ադրբեջանական սահմանը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե հուլիսի 12-ին ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով ինչպես...