Տաքսուց հայհոյել են ոստիկաններին, կանգնեցրելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել. մեկ անձ ձերբակալվել է
2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղեւորները դիմակ չեն կրում եւ խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:
Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղեւոր՝ Երեւան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երեւան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:
Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...