Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը աճել են
2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 10 հազար 777 հանցագործություն, ինչը 348-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրանց մեծ մասը՝ 5614-ը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Մարզերից ամենաշատ հանցագործությունները գրանցվել է Կոտայքի մարզում՝ 869, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում՝ 82։
Սպանություններն ավելացել է 1-ով։ 2020-ի հունվար-մայիսին տեղի է ունեցել 21, իսկ դրան նախորդող տարում՝ 20 սպանություն։
Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումները նվազել է 548-ից դառնալով 477, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը նվազել են՝ 2019-ի հունվար-մայիսի 89-ի փոխարեն, դառնալով 65։
Աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ 2019-ի հունվար-մայիսի 4857 դեպքի փոխարեն, 2020-ի նույն ամիսներին գրանցվել է 5026 հափշտակության դեպք։
Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։ 2019-ի հունվար-մայիսի 1433-ի դիմաց, այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 1279 նման դեպք։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքրն աճել են՝ 143-ից դառնալով 213։ Գրեթե կրկնակի աճել է նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ 14-ից դառնալով 27։
Կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության գրանցված դեպքերը էականորեն նվազել են՝ 164-ից դառնալով 87։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...