Երեւանում վարորդը Mercedes-ով բախվել է սյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր
Երեւանում, հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 70-ամյա Գագիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ատոմեքենայով Սեբաստիա եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը եւ առաջ ընթանալով՝ բախվել Երեւանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Գ-ին պատկանող կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող մի բժշկուհի, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...