Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին հայտնաբերվել է
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու դին հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հուլիսի 3-ից մինչ այսօր ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:
Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:
Նշենք, որ Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 11 եւ 14 –ամյա երեխաները երեխաները Վերին Հոռաթաղ գյուղից էին, գնացել էին անասունների հետեւից եւ չէին վերադարձել: Ավելի ուշ նրանց որոնելու մեկնած հարազատները հայտնաբերել էին 11-ամյա երեխայի դին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 577 դեպք է հաստատվել. մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 31 9...