Արտակարգ իրավիճակ Մեծամոր գյուղում. պտտահողմը մի քանի ջերմոցներ պոկել ու մոտ 200 մետր շպրտել է. Shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են:
Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
Ադրբեջանական կողմը 2 անգամ փորձել է Հայաստանի հետ սահմանային դիրքը գրավել, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ա...