Երեխաները անասունների հետևից գնալուց հետո ուշացել են. մանրամասներ Սարսանգի ջրամբարում ջրահեղձման ողբերգական դեպքից
Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 11 եւ 14-ամյա երեխաները Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչներ են, հարեւաններ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը` մանրամասներ հայտնելով երեկ տեղի ուենցած ողբերգական դեպքից:
«Գնացել են իրենց անսունների հետեւից, ուշացել են, ընտանիքի անդամները գնացել են փնտրելու, մեկի` 11 տարեկանի դին գտել են, մյուսին մինչեւ հիմա փնտրում ենք, չենք գտնում: Չենք կարողանում հասկանալ` ոնց են խեղդվել, նրանց շորերը հագին են եղել, եթե մտել էին լողալու, շորերը հանած կլինեին»,- հայտնեց վարչակազմի ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը: Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...