Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել Աբովյան քաղաք։
Տաքսու վարորդը վերցվեց իրավապահների օպերատիվ տեսադաշտ։ Տղամարդը Երևանում ստացավ առաքանին ու հասցրեց Աբովյան քաղաք։
Երիտասարդները ապրանքը ստանալուց հետո բռնվեցին ու բերման ենթարկվեցին։ Ոստիկանությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, որոնք, ինչպես պարզվեց, փոստային ծառայության միջոցով Հայաստան էր առաքվել ԱՄՆ-ից։
Փորձագետի եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը առանձնապես խոշոր չափերի մարիխուանա է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ-ի անդրադարձը
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։...