Խոշոր վթար. կորոնավիրուսով վարակակիրներին ամիսներ շարունակ օգնություն ցուցաբերած բժիշկները հիվանդանոցում են
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, այլև հարվածել է Volkswagen-ի ձախ կողմի հետևի հատվածին, ինչից հետո Volkswagen-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, ստացած հարվածից առաջ է ընթացել և բախվել Mercedes-ին, իսկ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակ ստեղծած, Volkswagen-ին հարվածած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Նշվում է, որ Volkswagen-ի վարորդն ու 2 նրա ուղևորները մասնագիտությամբ բժիշկներ են, վարորդը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, ամենաթեժ կետերում, զորացրվելուց հետո աշխատում է որպես բժիշկ և իր 2 ուղևորների հետ, ովքեր նույնպես բժշկներ են, բազմաթիվ կյանքեր են փրկել։ Այս օրերին էլ բժշկական օգնություն էին ցուցաբերում կորոնավիրուսով վարակակիրներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...