Պատահարներ

ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել Արտաշատի ԲԿ-ի հիվանդասենյակի պատուհանից

ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել Արտաշատի ԲԿ-ի հիվանդասենյակի պատուհանից
Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ…

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»,- գրել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250