Տավուշի մարզում միմյանց են բախվել 17–ամյա վարորդի 07-ը և 24-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra և 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները: Փաստի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...