Մուղնի գյուղում բախվել են «Օպել»-ն ու «Նիվան». 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 28-ին, ժամը 23:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ալեքսան Ա․, ծնված 1994 թ․) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ամբերդ Մ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Վարորդները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիմոն Մ․-ն (ծնված 2003 թ․) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ավետիք Մ․-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...