Գեղարքունիքի մարզում Toyota Land Cruiser-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 64-ամյա Զորիկ Ս.-ն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Վթարի հետևանքով Զորիկ Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցում վիրավորները հայտնել են, որ իրենք աշխատում են որպես շոումեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...