«Արմավիր» ՔԿՀ-ի 32-ամյա կալանավորն անժամկետ հացադուլ ու ջրադուլ է սկսում
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 12-ից 2 ամսով կալանավորված Արթուր Պողոսյանի հարազատները ահազանգում են՝ հայտնելով, որ այսօրվանից Ա. Պողոսյանն անժամկետ հացադուլ ու ջրադուլ է հայտարարում՝ այդ կերպ բողոքելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունից և մարզի դատախազությունից։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Կալանավորի հարազատների խոսքով՝ նա իրեն առաջադրված գողության մեղադրանքը չի ընդունում. «Նրան հեռախոս են տվել, նա հեռախոսը տվել է ուրիշ մարդու, բայց չի իմացել, որ դա գողացված հեռախոս է։ Էդ մարդը տարել, ծախել, բռնվել ա, ու հիմա Արթուրին ասում են՝ դու ես գողացել: Գործի մեջ 3 հոգի են, բայց էդ տաքսիստը մենակ նրան ա ճանաչել։ Արթուրն էլ համ առերեսումից է հրաժարվել, համ էլ ցուցմունք տալուց՝ պնդելով, որ գործը սարքել են գլխին: Նա այսօրվանից հայտարարում է անժամկետ հացադուլ ու ջրադուլ:
Նա գողություն չի արել, զանգել է քննիչին, ասել է՝ արի, ես քեզ համար տամ, գնա Վիվասելից հանի, տես ողջ խոսակցությունը, սակայն քննիչը չի համաձայնվել: Տաքսիստն էլ սուտ ցուցմունք է տվել, որի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել: Արթուրը պնդում է, որ հացադուլ ու ջրադուլը անելու պատճառը Արարատի քննչական բաժնի ու դատախազության դեմ է և հույս ունի, այդ խնդրին կանդրադառնա նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...