Վարդենիսում ինքնասպանություն գործած տղամարդը ՊՆ զինծառայող էր. նա երկտող է թողել. Armdaily

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 41-ամյա տղամարդ է կախվելու միջոցով ինքնասպան եղել։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ընտանիքի բարեկամներից մեկ, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ դեպքից օրեր առաջ վերջինս վիճել էր կնոջ հետ, ով երեխաների հետ տանից հեռացել էր. «Շատ էմոցիոնալ տղա էր, ամեն ինչից շուտ ազդվող։ Ինքնասպանության նախորդ օրը հարազատների հետ է եղել մինչև ուշ գիշեր, նրանց գնալուց հետո տանը եղած 25 տարվա հնեցմամբ կոնյակը բացել է ու մի լիտր խմել, հետո ինքնասպան եղել»։
 

Անդրադառնալով նրա թողած նամակի բովանդակությանը, նա նշեց. «Նամակում դիմել էր մորը, քրոջը, եղբորը ու հորեղբոր որդուն, ներողություն խնդրել նրանցից, իսկ վերջիններից խնդրել. «մորս լավ կնայեք»»։
 

Մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր և առավոտյան պետք է աշխատանքի գնար։

Հավելենք, որ վերջինիս եղբայրը այժմ Գերմանիայում է գտնվում և հավանաբար չի կարողանա գալ և մասնակցել եղբոր հուղարկավորությանը։

Քաղաքականություն

Պատահարներ