Վարդենիսում անհայտ անձը կրակոցներ է արձակել տուն բարձրացող քաղաքացու ուղղությամբ
Հունիսի 28-ին ժամը 00.05-ին հաղորդում ենք ստացել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին հրազենային վիրավորում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1995թ. ծնված Թորգոմ Հ-ն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունինց և նշեցին, որ դեպքը տեղի է է ունեցել Վարդենիսում: Այսպիսով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20 Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Հարությունյանի վրա կրակել են «ԱԿ» ինքնաձիգից, երբ նա առաջին մուտքի աստիճաններով տուն բարձրանալիս է եղել և առաջին հարկի աստիճանների վրա էլ դարանակալած անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...