Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 4 հա բուսածածկ տարածք, այդ թվում՝11 ծառ
Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։
Հունիսի 28-ին, ժամը 00։07-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ փրկարարական ջոկատ։
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու ջրատար։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը և ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ , փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։
Անվտանգությունից ելնելով՝ Աին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ տեղում իրականացնում են հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...