Ծեծկռտուք Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի բակում. բերման է ենթարկվել 3 հոգի. Shamshyan
Հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին:
Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Ասրեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...