Խոշոր չափի գողություն՝ Երևանում. հափշտակել են մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։
Այդ օրը, ժամը 17։00-ից մինչև 22;00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բարխոյանի, գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մելքոնյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։
Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...