ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնի բնակչի մեքենայից 2,5 մլ դեղնավուն հեղուկով ներարկիչ է հայտնաբերվել
Հունիսի 16-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ճանապարհից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 41-ամյա մի բնակչի՝ իր «ՎԱԶ-21101» մակնիշի մեքնայով հանդերձ։
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման բույսի կանաչ, թաց զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ 2,5 մլ դեղնավուն հեղուկով ներարկիչ:
Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց է, քաղել է հունիսի 16-ին` Երևան-Մեղրի ճանապարհի ճամփեզրի վայրաճ կանեփի թփերից, իսկ ներարկիչի հեղուկը նախատեսված է արծաթյա իրեր փայլեցնելու համար:
Հանգամանքները պարզվում են։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ
Նորիլսկի փողոցներից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. կան տուժածներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն: Ականատես...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...